6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 42-ամյա ամերիկացի Օսկար Դե Լա Հոյան վերջերս հայտարարել է այն մասին, որ լրջորեն մտածում է բռնցքամարտ վերադառնալու մասին: Հիշեցնենք, որ Դե Լա Հոյան ռինգ դուրս չի եկել 2008 թ դեկտեմբեր ամսից, երբ ժամանակից շուտ պարտվել էր ֆիլիպինցի Մենի Պակյաոյին:
Ավելի վաղ Օսկարը ասում էր, որ կցանկանար ռևանշ մենամարտ անցկացնել Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ, ում պարտվել է 2007 թ-ին՝ իր կարծիքով դատավորների վիճելի որոշմամբ: Ինչպես նշել է Մեյվեզերը, նա պատրաստ է Օսկարի հետ մենամարտել այս տարվա սեպտեմբեր ամսին:
«Օսկարն ասում է, որ ցանկանում է վերադառնալ: Այնպես որ մենք կարող ենք ռոք-ն-ռոլ սարքել սեպտեմբեր ամսին»,- նշել է Ֆլոյդը: