Ոստիկանները վիճաբանել, ապա բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Արամ Ծ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում իր ավտոմեքենայով քարշակել է իր ծանոթ Ն. Խ.-ի խափանված ավտոմեքենան: Այդ ընթացքում իրենց են կանգնեցրել ոստիկանության աշխատակիցները, ապա վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել Ն. Խ.-ին, իսկ  երբ ինքը միջամտել է, ոստիկանության աշխատակիցները իր նկատմամբ ևս կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:

Քաղաքացի Արամ Ծ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս