ՀԱՆՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում արդեն հանվել է սիբիրախտի պատճառով տեղադրված կարանտինային կետը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից. «Մեզ մոտ սիբիրախտի դեպքեր չեն  գրանցվել, այդ պատճառով հանվել է կարանտինային կետը»: Իսկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից տեղեկացանք, որ նա համապատասխան մարմիններից պահանջել է հանել Ծովակ, Վանեւան եւ Տորֆավան համայնքների մոտ տեղադրված կարանտինային կետերը: Նշենք, որ Վարդենիսում դեռ շարունակում են փակ մնալ մսի վաճառքի կետերը, իսկ Ակունք համայնքում եւ Հրազդան քաղաքում շարունակում է պահպանվել բակային կարանտինի ռեժիմը: Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Վարդան Կարապետյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ հիվանդանոցում այլեւս սիբիրախտի կասկածանքով մարդ չկա:




Լրահոս