ՀՀԿ-ՈՒՄ ՀԱՐՑ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ նիստը երեկ չկայացավ այն պատճառով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկրում չէր: Նա Երեւան է վերադարձել երեկոյան, դրա համար էլ Սերժ Սարգսյանն ասել է, որ անիմաստ է նիստ անել, քանի որ առանց ԱԺ նախագահի չարժե քննարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունը, որ ինքն արդեն ունի կայացրած որոշում: Այնուամենայնիվ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ ինչու ՀՀԿ-ն իր ավանդական նիստը չարեց: «Դե քննարկելու բաներ չունենք, մենք նիստի պարբերականություն չունենք, նիստ ենք անում այն ժամանակ, երբ մեր գործադիր մարմնի անդամներն օրակարգային խնդիրներ են ունենում, այս պահին որեւէ խնդիր չկա, բնականաբար, մենք նիստ չենք անելու, հետաձգեցինք»,-«Ժողովուրդ»-ին պարզաբանեց Սահակյանը: Փաստորեն, մեր երկրում ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԲՀԿ-ն է օրակարգ թելադրում: 




Լրահոս