Հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռեյներ Մորելին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում համագործակցության և պաշտպանական բնագավառում հայ-գերմանական համագործակցության զարգացմանն աջակցելու համար:
Դեսպան Մորելը նշել է, որ Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ և շարունակելու է ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: