Երեկ «Ժողովուրդ»-ը անդրադարձել է Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված խնդրին: Հիշեցնենք, որ նախօրեին գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը առանց որեւէ բացատրության 20 բանվորների ազատել էր աշխատանքից: Պատճառն այն է եղել, որ մարդիկ փորձել էին իրենց իրավունքները պաշտպանել եւ ակտիվություն էին ցուցաբերել՝ պահանջելով իրենց հասանելիք 4 ամսվա չստացած աշխատավարձը: Իրավիճակը երեկ ավելի է բարդացել: Մեր աղբյուրները հաղորդեցին, որ երեկ՝ առավոտյան, ազատված աշխատակիցների թիվը ավելացել է եւս 15-ով՝ հասնելով 35-ի, եւ հավանականությունը մեծ է, որ գնալով այդ թիվն էլի կավելանա: Իսկ տնօրինությունը պարզապես անհետացել է:
«Պանորամա» կայքէջը երեկ տեղեկացրեց, որ «Միկա ցեմենտ»-ի սեփականատեր Միկա Բաղդասարովը երկու տարի առաջ գործարանը վարձակալությամբ հանձնել է ԱԳ նախկին նախարար Վարդան Oսկանյանի որդուն՝ Արա Օսկանյանին: Եւ զարմանալի է, որ երկրի հանքարդյունաբերական գործարանում ստեղծված իրավիճակին ու բանվորների իրավունքների ոտնահարման դեպքին որեւէ կերպ չի արձագանքում ԱԳ նախկին նախարարը:
ԲԱՐԴԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ