Ինչպես արդեն հայտնել էինք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման պարագայում Հայաստանը կարող է լրացուցիչ ուժեր ստանալ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բորդյուժայի այս հայտարարությունն ուղիղ ազդակ է համարում Ադրբեջանին:
«Այս ընթացքում մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը խոսել է խնդրի ռազմական լուծման մասին, և սա ապացուցում է, որ ՀԱՊԿ-ն Հայաստանի դաշնակիցն է, ու ՀՀ-ն կարող է ակնկալել իր գործընկեր երկրների, նախևառաջ Ռուսաստանի աջակցությունը»,-ընդգծեց նա:
Ւսկ հարցին, թե պատերազմի վերսկսման հավանականություն կա, և դա՞ է Բորդյուժայի հայտարարության պատճառը, Շարմազանովը նշեց. «Մենք միշտ էլ ասել ենք, որ ապրում ենք կիսապատերազմական վիճակում, մենք միշտ գոնե տեսականարոն պետք է պատրաստ լինենք պատերազմի»:
Նա հավելեց, թե տեսականորեն քանի դեռ որևէ կոնֆլիկտ վերջնական խաղաղության պայմանագիր չի կնքվել, պատերազմն ավարտված չի կարելի համարել: