Խառնաշփոթ «Հայփոստ»-ում. կինը ջուր է լցրել աշխատակիցների վրա և սպառնալիքներ հնչեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան` ժամը 11:00-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, «Հայփոստ»-ի Քաջարանի մասնաճյուղ մի կին է ներխուժել և սկսել ոչ ադեկվատ վարք դրսևորել: Ինչպես պատմում են քաջարանցիները, կինը ջուր է նետել «Հայփոստ»-ի աշխատակիցների վրա, սպառնալիքներ հնչեցրել, աղմուկ բարձրացրել` ստեղծելով իսկական խառնաշփոթ: Իրավիճակն այն աստիճան է անվերահսկելի դարձել, որ ներկա գտնվողները ստիպված են եղել դիմել իրավապահների օգնությանը:

Իրավապահները կնոջը բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Իսկ մարդիկ այդպես էլ չեն կարողացել հասկանալ` ինչն է եղել կնոջ զայրույթի պատճառը:

Armlur.am-ի հետ զրույցում Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանն ասաց, թե վերջին մի քանի օրերի ընթացքում քաղաքում նման դեպք տեղի չի ունեցել:




Լրահոս