Armenian text to speach

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի խնդրանքը ԲՀԿ-ական պատգամավորները կատարեցին՝ հակադարձելով իրենց ղեկավարին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱԺ առաջին ընթերցմամբ քվեարկեց եւ ընդունեց «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը: Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկել: Բայց հետո պարզվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած անձնական կապերով հայտնի ԲՀԿ-ականներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը կողմ էին քվեարկել նախագծին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանց կողմ քվեարկության համար խնդրել էին Ռ. Քոչարյանի գրասենյակից:  Ինչպես հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այդ օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Դիլիջանը եւ հարակից տարածքները փաստացի կանցնեն գործարար Ռուբեն Վարդանյանի «IDeA» հիմնադրամի տիրապետման տակ: Հիշեցնենք, որ այդ հիմնադրամը ղեկավարում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը համարվում է Քոչարյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը, եւ նրանց միջեւ իմ ու քո չկա»:

Ավելի մանրամասն’ թերթի այսօրվա համարում:




Լրահոս