«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լուրեր են շրջում, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կկանչի Բաղրամյան 26՝ «ատչյոտ» տալու: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին խոցել է այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի մասին հայտնի դառնալու օրն իշխանություններին խաբել է՝ ասելով, թե իր որդին կապ չունի Զաքարյանների ծեծի հետ եւ անգամ այնտեղ չի եղել, բայց հետագայում այլ բան է պարզվել:
Պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, եւ որպես վկա հարցաքննվեց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: