«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործը:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պահանջով Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործի նյութերը հունիսի 16-ին ուղարկել է նախաքննության օրինականությունը վերահսկող դատախազին՝ ծանոթանալու համար:
Հավելենք, որ երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ՝ այս գործով տուժող Հարություն Զաքարյանը, որը տեսողությունը վերականգնելու համար մեկնել է Մոսկվա, երկու օր հետո վիրահատության կենթարկվի»:
Ավելի մանրամասն’ թերթի այսօրվա համարում: