ԱՄՆ-ն Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ սենատը հաստատել է հաջորդ տարվա երկրի ռազմական բյուջեի նախագիծը, որում նախատեսվում է 300 մլն դոլար օգնություն հատկացնել Ուկրաինային: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսում էր օրինագծի հետ իր անհամաձայնության մասին:

Համաձայն փաստաթղթի՝ Կիևին հնարավոր կլինի հատկացնել ռազմական օգնություն ու սպառազինություն, այդ թվում նաև հակատանկային միջոցներ ու հրազենային զենք, նռնականետեր ու անօդաչու թռչող սարքեր, որպեսզի ուկրաինական բանակը կարողանա հակազդել հետագա ագրեսիային:

Նաև նախատեսվում է Ուկրաինային հատկացնել միջին ու մեծ հեռավորության ռադարներ, ռադիոկայաններ ու այլ էլեկտրոնային սարքավորումներ:




Լրահոս