Ունենք կրակն ընկած իշխանություն, «քացուտակ» գցել չցանկացող ընդդիմություն և անտեր ժողովուրդ. Արշակ Սադոյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենացավալին այն է, որ քաղաքական ուժերից և ոչ մեկը չի հակադրվում այս ամենին, ո´չ ՀԱԿ-ը, ո´չ ԲՀԿ-ն: Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը` խոսելով այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին և հատկապես էլեկտրաէներգիայի թանկացման:

Նրա խոսքով` էլեկտրաէներգիայի թանկացումը կապ չունի ո´չ սակավաջրության, ո´չ ատոմակայանի աշխատանքների դադարի, ո´չ էլ դրամ-դոլար տատանումների հետ: Սադոյանի կարծիքով` դա միայն կապված է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների, սանկցիաների և ռուբլի-դոլար փոխարժեքի հետ: «Եվ այս պարագայում Ռուսաստանը փորձում է իրեն հպատակ երկրներից ինչքան հնարավոր է շահույթ ստանալ»,- ասաց Արշակ Սադոյանը:

Ըստ նրա` այսօր ունենք կրակն ընկած իշխանություն, «քացուտակ» գցել չցանկացող ընդդիմություն և անտեր ժողովուրդ. «Իշխանությունները կրակն են ընկել և չեն կարողանում դուրս գալ, նրանք ճարահատյալ քամում են ժողովրդին»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս