ՃՈ պետի տեղակալը կասկածի տակ է դնում տեսախցիկների արդյունավետության վերաբերյալ ներկայացվող թվերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը սկսել է կրկին համագործակցությունը Ճանապարհային ոստիկանության հետ: Նրանք պահանջում են քննարկել տուգանքների ամբողջական համաներման հարցը: Նախաձեռնոթյան անդամների պահանջներից է նաև ապահովել մատչելի երթևեկություն և այլն:

Նշված թեմաների և պահանջների առնչությամբ Armlur.am-ը զրուցեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Խաչատրյանի հետ:

Նրա խոսքով` իրենք առաջիկայում կքննարկեն և հանգամանորեն կներկայացնեն ճանապարհային երթևեկության հետ կապված իրենց վերլուծությունը, տեսախցիկների ներդրումից ի վեր վթարների հետ կապված վիճակագրությունը և այլն: Ոստիկանության փոխգնդապետը, սակայն, անհեռնակարային է համարում տեսախցիկների իսպառ վերացումը, ինչն էլ նախաձեռնության անդամների պահանջներից մեկն է: «Դա հնարավոր չէ, քանի որ ամբողջ աշխարհը գնում է մարդկային գործոնի կրճատմանը: Այս առումով անհեռանկարային եմ համարում»,- ասաց Խաչատրյանը:

ՃՈ պետի տեղակալը համաձայն չէ նաև այն կարծիքի հետ, թե Հայաստանում ճանապարհները մատչելի չեն: Նրա կարծիքով` ճանապարհների վրա գծանշումների, ուղղորդող նշանների տեղադրումը ամենօրյա աշխատանք է:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Քրիստինա Աղալարյան




Լրահոս