ՔԿՀ-ի աշխատակցի ծոցագրպանից թմրանյութ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Գորիս” քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, բնակելի գոտում անձնական զննության են ենթարկել “Գորիս” քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության սերժանտ Վիգեն Ադունցին:
ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Ադունցի ծոցագրպանից հանված գրիչի մեջ հայտնաբերվել և առգրավվել է 1.2 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս