Հանրապետականներն առաջին ընթերցմամբ անցկացրեցին ծխախոտի և օղու դրույքաչափերի բարձրացման մասին օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջում էր խնդրել` «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փփոխությունների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար:

Ինչպես հայտնի է` այս օրենքով նախատեսվում է բարձրացնել օղու, ծխախոտի և դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը, որպեսզի այն համապատասխան լինի ԵՏՄ երկրների դրույքաչափերին: Պատգամավորների խոսքով, սա լրացուցիչ բեռ կլինի և կհանգեցնի գնաճի:

Ընդմիջումից հետո հարցը դրվեց քվեարկության: Գալուստ Սահակյանը մի քանի անգամ հայտարարեց արդյունքները: Սկզբից հայտարարվեց 53 կողմ, այնուհետև այն հասավ 56-ի և նախագիծն ընդունվեց: Ստացվել էր 56 կողմ, 38 դեմ և ձեռնպահ 1 ձայներ:




Լրահոս