
Ինչպես հայտնի է, հայ ժողովուրդը այս շաբաթվա սկիզբին կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին՝ հայազգի բարերար Քըրք Քըրքորյանին:
Առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի գլխավորությամբ, այս կիրակի թեմի բոլոր եկեղեցիներում տեղի կունենա Սբ. Պատարագի և հոգեհանգստյան արարողություն ՝ ի հիշատակ մեծանուն հայ Քըրք Քըրքորյանի, գրում է asbarez-ը:
Առաջնորդ սրբազանը Սբ. պատարագ պիտի մատուցի Ֆրեզնոյի Սբ. Երրորդության մայր եկեղեցում, արարողության ժամանակ տեղի է ունենալու նոր սրբանկարի օրհնություն: