ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակից Մանուկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. ապրիլի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ռազմական ոստիկանության նախկին ծառայող Արմեն Ս.-ն, ով որպես քննիչ ներկայումս աշխատում է ՀՀ քննչական կոմիտեում, երկու ընկերների հետ առանց պատճառի ծեծի է ենթարկել իրեն, որի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ:
Մանուկ Դ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: