ՄԻԵԴ­-ն Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական որոշումն է կայացրել ընդդեմ Ադրբեջանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-­ը, եվրոպական դատարանը բավարարել է «Մեհթիևն ընդդեմ Ադրբեջանի» գործով բողոքը:

ՄԻԵԴ կայացրած որոշման մեջ նշվում է, որ Նախիջևանի ազգային անվտանգության նախարարությունը խախտել է Հաքիմէլդոսթ Մեհթիևի իրավունքները` նրան վատ վերաբերվելով և քաղաքացու իր ազատությունները սահմանափակելով: Դատարանի վճռով Ադրբեջանը Մեհթիևին պետք է վճարի 10 հազար եվրո բարոյական փոխհատուցում և ևս 4 հազար եվրո դատական և այլ ծախսերի համար:

Ադրբեջանցի Մեհթիևը 2007 թվականին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ արած հրապարակումներից հետո սկսել էր ենթարկվել հետապնդումների: Նա կանչվել էր ազգային անվտանգության տեղական բաժանմունք, որտեղ ծեծի էին ենթարկել՝ պահանջելով դադարեցնել լրագրողական գործունեությունը: Նշվում է, որ ադրբեջանցուն իշխանություններն առանց հիմնավորման 15 օր պահել են Մեհթիևին կալանքի մեջ, ինչից հետո ազատ արձակել:




Լրահոս