Հունիսի 17-ին Բաքվի Հ. Ալիևի անվան մարզահամալիրում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում աշխատող մրցավարների, մասնակիցների ու օպերատորների մոտ տեսողության հետ կապված տարօրինակ խնդիրներ են առաջացել:
Ինչպես հայտնում է turan.az-ը, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն`երեկոյան մրցումների ժամանակ պայթել են լուսավորության էլեկտրոնային լամպերը: Ընդ որում դալիճ է թափվել պայթած էլեկտրալամպերի փոշին, չնայած դա աննկատ է մնացել մեծամասնության համար: Սակայն այսօր դահլիճում աշխատող լուսանկարիչներն ու մրցավարները սկսել են բողոքել տեսողության վատթարացումից: Բոլոր ֆոտոօպերատորները հոսպիտալացվել են ՝ հետազոտություն անցնելու համար:
Որոշ տուժածների խոսքերով՝ նրանք ծակոցներ են զգում աչքերում և գույները վատ են տեսնում: