«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սեբաստիայի 99-117 կենտ համարների մասնավոր տնատիրությունների, Շրջանայինի 1-53 մասնավոր տնատիրությունների և 2/3, 2/4, 2/5, 2/6 համարների, Վարուժանի 1-17, Բատիկյան 24-58, Ոսկանյան 40-54 մասնավոր տնատիրությունների, Վեգների և Քեսաբցիների փողոցների, «Ագաթ» գործարանի ջրամատակարարումը:
Իսկ ս.թ. հունիսի 22-ին ժամը 11.00-21.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Աջափնյակ վարչական շրջանի` Նորաշեն, Գ-1, Գ-3, Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Մազմանյան, Շիրազի, Ռոստոմյան, Կարապետյան փողոցների, Բաշինջաղյան 155-198 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Մարգարյան 2-րդ նրբանցքի,
- Կոտայքի մարզի՝ Մերձավան գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ