
Ինչպես այսօր հայտնի է դարձել, երկուշաբթի օրը Հալեպի ռմբակոծությունների ժամանակ վիրավորվել է մեկ հայ: Այս մասին, ինչպես հայտնում է asbarez-ը, հայտնում է Գանձասար թերթը:
Համաձայն տեղեկության, որը Reuters-ին հայտնել է մոնիթորինգային խմբերից մեկը, Սիրիայի քաղաքացիական պատերազմի 4 տարիների ընթացքում Հալեպի ամենաուժեղ ռմբակոծությունների արդյունքում վիրավորվել է Ֆերնանտ Նիկողոսյանը:
34 մարդ մահացել է, այդ թվում նաև 12 երեխա, 190 մարդ վիրավորվել է: