
Ոստիկանության տարածքային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները շարունակվում են: Այդ մասին գրում է “Հրապարակ” թերթը։ “Օրերս պաշտոնանկ է արվել եւ կադրերի տրամադրության տակ ուղարկվել ոստիկանության Անիի տարածաշրջանի ղեկավար Մհեր Ավագյանը: Նրա փոխարեն դեռ նշանակում չկա:
Նշենք, որ վերջերս պաշտոնանկ արվեցին նաեւ մայրաքաղաքի Կենտրոնի, Նորք-Մարաշի բաժինների պետերը եւ մեծ թվով այլ աշխատակիցներ”,- գրում է “Հրապարակը”։