
Tert.am-ը գրում է. շատ տգեղ բան է, երբ մարդու ունեցվածքը սկսում են հաշվել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով իր ունեցվածքի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին:
«Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպետք է ապրեմ: Ձկնորսության համար 10 հատ շատ լավ ձկնորսական կարթ ունեմ, լավ նոութբուք ունեմ, շատ լավ գրադարան ունեմ, որի 70%-ը նվիրել եմ ԵՊՀ-ին»,-ասաց Արամ Սիմոնյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում