Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների դասերն արդեն 10 օր է՝ ուղեկցվում են աղմուկով: Համալսարանի հարևանությամբ “Լավանդա” դեղատունը շինարարություն է իրականացնում, և բանվորները վնասել են բուհի ջեռուցման խողովակը: Ու եթե այն չվերականգնեն, 6000 ուսանողների դասերը ստիպված կդադարեցվեն: “Լավանդա”-ի սեփականատեր Արայիկ Հայրապետյանը “Ժոդովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե բուհի ռեկտորը թաքնվել է ուսանողների հետևում. “Կոնկրետ ռեկտորի կաբինետը իմ կաբինետի վերևն է, և երբ ինքը դռռացնում, դռռացնում, բռռացնում էր, ես ոչ մի տեսակի բան չասացի իրեն՝ հասկանալով, որ մարդը նոր է եկել և վերանորոգում է”:
Իսկ մանկավարժականի ռեկտոր Ոուբեն Միրզախանյանը թերթին փոխանցեց, թե գործարարին առաջարկվել է շինաշխատանքներն անել հանգստյան օրերին կամ երեկոյան 6-ից հետո. “Հիմա նա պետք վերականգնի համալսարանի ջեռուցումը: Ես թույլ չեմ տա, որ մեր ուսանողները և դասախոսները մրսեն”: