Թերթը գրում է, որ “Նաիրիտի” աշխատողների բողոքի ակցիաներից հետո ձեռնարկության կառավարիչները խստացրել են ներքին կարգուկանոնը։ Մասնավորապես, կոլեկտիվին արգելել են օգտվել բջջային հեռախոսներից։
“Այս մասին մեզ հայտնեցին աշխատողները։ Առհասարակ, “Նաիրիտում” արգելված է ԶԼՄ-ների հետ շփումը։ Մամուլին տեղեկություններ հայտնելու համար նույնիսկ աշխատանքից ազատման դեպք է եղել։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ ղեկավարությունն աշխատողներին խոստացել է, որ մինչև շաբաթվա վերջ կվճարի աշխատավարձի մի մասը և ինչ-որ գումար էլ կվճարի դեկտեմբերին։ Հույսը, որ Ամանորից առաջ ձեռքները փող կընկնի, խաղաղեցրել է մարդկանց։ Հիշեցնենք, որ երկուշաբթի “Նաիրիտի” մամուլի քարտուղարը մեզ հայտնել էր, որ աշխատավարձը վճարելու հույս չկա, գործարանի ղեկավարությունը սպասում է նոր ներդրողի”,- հավելում է թերթը։