Armenian text to speach

Հունաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են «Թուրքական հոսքի» վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ու Հունաստանի արտադրական բարփոխումների, շրջակա միջավայրի ու էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը ուրբաթ օրը Հունաստանի տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մասին հուշագիր են ստորագրել:

«Հուշագրի ստորագրումով հաստատում ենք բազմաամսյա աշխատանքը, որը մենք վարել ենք, որպեսզի գազատարն անցկացնենք Հունաստանի տարածքով: Այս գազատարը կարգավորիչ դեր կխաղա տարածաշրջանում: Նախագծի իրականացումն ուղղված չէ ընդդեմ ինչ-որ մեկի, այլ, ընդհակառակը, միավորում է բոլոր տարածաշրջանները, որտեղով այն կանցնի»,-ասել է Լաֆազանիսը Նովակի հետ հանդիպման ժամանակ:




Լրահոս