
Շմոլ գազի թունավորմամբ նոյեմբերի 27-ին, ժամը 06.55-ի սահմաններում Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 15 տան բնակիչներ, 1972 թ. ծնված Մ. Ստեփանյանը, 2011 թ. ծնված Կ. Խաչատրյանը, 1994 թ. ծնված Ջ. Խաչատրյանը և 1996 թ. ծնված Լ. Խաչատրյանը տեղափոխվել են “Էրեբունի” բժշկական կենտրոն, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: