Նյու Յորքում առաջին անգամ առանց հանցագործության օր է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նյու Յորքի նորագույն պատմության մեջ առաջին անգամ մեկ օրվա ընթացքում ոչ մի հանցագործություն չի կատարվել:  “Այս օրը մեր աշխատակիցները չեն արձանագրել ոչ մի սպանություն, բռնաբարություն, կողոպուտ և դանակահարության դեպք։ Նման բան առաջին անգամ է տեղի ունենում Նյու Յորքի ոստիկանության ժամանակակից պատմության մեջ”,-ասել է նյույորքյան ոստիկանության կոմիսարի տեղակալը: 
Ընդհանուր առմամբ,  2012-ին  Նյու Յորքում, 1960-ից ի վեր, գրանցվել է սպանությունների նվազագույն քանակ: Ըստ ոստիկանության տվյալների` 2012-ի սկզբից  մինչ օրս Նյու Յորքում տեղի է ունեցել ընդամենը  366 սպանություն` նախորդ տարվան ցուցանիշից 23%-ով պակաս. 2011-ին սպանությունների թիվը 472 էր:




Լրահոս