
Կաննի փառատոնի գովազդի հանձնաժողովը Coca-Cola ընկերությանը ճանաչել է 2012-ի ամենակրեատիվ գովազդատու: Coca-Cola-ն առաջին անգամ Կաննի առյուծներից շահել է 1967-ին: 2012-ին Coca-Cola-ն ստացել է գրան-պրի Coke Hands նախագծի համար, որը մշակված էր չինական շուկայի համար: Մրցանակը ընկերությունը ստանալու է 2013-ի ամռանը “Կաննի առյուծների” հանձման ժամանակ: