Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 26-ամյա Ռաֆայել Մարտիրոսյանը վարելով “Վազ 2106” մակնիշի 65 ՍՕ 421 համարանիշի ավտոմեքենան, Աշտարակից Երևան ընթանալիս, Գևորգ Չաուշի թաղամասի 9-րդ նրբանցքի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա Անահիտ Գևորգյանին: Վարորդը փախուստի չի դիմել: Նրա անվտանգությունն ապահովելու համար ոստիկանությունը նրան վերցրել է իրենց հսկողության տակ, քանի որ մթնոլորտը շիկացած էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ շտապօգնության ժամանումը, վրաերթի ենթարկվածը մահացավ:
Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ շտապօգնության բրիգադը բավականին ուշացել է, և եթե չուշանային, երևի հնարավոր կլիներ փրկել վրաերթի ենթարկվածի կյանքը: Նույնիսկ հավաքվածները փորձում էին հաշվեհարդար տեսնել ուշացումով ժամանած բժիշկների հետ: Սակայն այդ ամենը կանխվեց Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից: