
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի ցանկանում խաղալ հարձակման ձախ թևում, հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Այս մասին ակումբի ղեկավարությանը հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետը:
Հայտնի է, որ Բեյլը ցանկանում է հանդես գալ ենթահարձակվողի դիրքում: Նա չի ցանկանում խաղալ ձախ եզրում, որպեսզի չխանգարի Ռոնալդուին: Այժմ նրանք սպասում են ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի որոշմանը: