
Շատ դեպքեր կարելի է հիշատակել, երբ տան աշխատակիցները խարդախության են դիմել և իրենց բուն պարտականությունները կատարելու փոխարեն, փորձել են տանը եղած իրարը և ապրանքները գողանալ: Նման մի դեպք է տեղի ունեցել հունիսի 16-ին Արաբկիրում:
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների` տան աշխատակից կինը մաքրություն անելու ժամանակ կամ միգուցե փոխարեն, բացել է տանը գտնվող երկաթյա պահարանը և այնտեղից գողացել 100 հազար դրամ:
Մեզ հետ զրույցում Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին տեղեկությունը և հավելեցին` կատարվում է քննություն: