
Նոյեմբերի 28-ին, ժամը 17.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Դողս գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Գրիգոր Գ.-ին ծեծի են ենթարկել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան բակում Գրիգոր Գ.-ն դանակով սպառնացել է առողջությանը ծանր վնաս պատճառել 1964 թ. ծնված Գրիգոր Պ.-ին և հարձակվել է նրա վրա: Գրիգոր Պ.-ն պաշտպանվելու համար գետնից մետաղաձող է վերցրել և հարվածել Գրիգոր Գ.-ի գլխին: Գրիգոր Գ.-ն տեղափոխվել է հոգեբուժարան: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: