
Մինսկի ոստիկանությունը ձերբակալել է բելառուսական «Կանաչները» կուսակցության ակտիվիստ Յուրի Շուլգանին:
Ինչպես հայտնել է նրա նախընտրական շտաբի ղեկավար Պավել Կոնովալչիկը, Շուլգանը ձերբակալվել է հունիսի 18-ի երեկոյան: Առկա տեղեկությունների համաձայն՝ ձերբակալության պատճառները դարձել են նրա կողմից ավելի վաղ չվճարված տուգանքները, փոխանցում է «ԲելաՊան»-ը:
Ակնկալվում է, որ հունիսի 19-ին Շուլգանին կդատեն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ակտիվիստը ծրագրում էր իր թեկնածությունն առաջադրել Բելառուսի նախագահի հաջորդ ընտրություններում: