Դուբայի ճարտարապետական նորույթները չեն դադարում զարմացնել մարդկությանն իրենց բարդությամբ ու ստեղծագործ մտքով: Ահա և հիմա իրականացման է նախապատրաստվում լողացող շքեղ վիլլաների կառուցման նախագիծը, որոնց ամենահետաքրքիր մասը թաքնված է ջրի տակ:
Լողացող վիլլաներ
Աշխարհում առաջին ստորջրյա թենիսի կորտը
Լեհ ճարտարապետն առաջարկել է նոր աննախադեպ օբյեկտ՝ Պարսից ծոցում ջրի տակ թենիսի կորտ կառուցել: Արժի նշել, որ այսօրվա դրությամբ ստորջրյա կորտը միայն գաղափար է, իսկ դրա հեղինակ Կիշտոֆ Կոտալան հովանավորներ է փնտրում:
Legoland նախագիծը Դուբայում
Merlin Entertainment ընկերությունը, որն առաջատար է հանդիսանում տուրիստական ատրակցիոնները ստեղծող ու հովանավորող ընկերությունների շարքում, աշխատում է Դուբայում Legoland ստեղծելու ուղղությամբ: Ծրագրավորվում է, որ զբոսայգին բաց կլինի այցելուների համար 2016 թ:
Aladdin City նախագիծը
Անհավանական հեքիաթային կերպարները, որոնք իրականացվում են շնորհիվ մետաղի, ապակու ու բետոնի համադրության, շուտով կհայտնվեն Դուբայի ափամերձ գոտում: Այսպես կոչված «Ալադին քաղաքը» վեր կխոյանա անմիջապես ջրի վրա` Խոռ-Դուբայ անվամբ պատմական տեղանքում: