
Յոհանեսբուրգից Լոնդոն թռչող ինքնաթիռի թռիչքուղում ապօրինի կերպով հայտնված տղամարդը թռիչքի ժամանակ ընկել է Լոնդոնի խանութներից մեկի տանիքի վրա: Երկրորդ ճամփորդը, ով, ինչպես երևում է, Մեծ Բրիտանիա է թռչել նույն կերպ, հիվանդանոցում է հայտնվել:
Դատելով ամեն ինչից` երկու տղամարդիկ մտել են British Airways-ի ինքնաթիռ ՀԱՀ մայրաքաղաքում և անցել են 6000 մղոն երկարությամբ ճանապարհ: Սակայն մինչ Հիտրոուի օդանավակայան հասնել հաջողվել է միայն նրանցից մեկին: Նրան վայրէջքից հետո գտել են անգիտակից վիճակում, գրում է Guardian: