Ստորգետնյա գազատարների անվտանգ շահագործումը զգալիորեն կախված է էլեկտրաքիմիական պաշտպանության վիճակից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Գազատարների էլեկտրաքիմիական պաշտպանության (ԳԷՔՊ) բաժինը իրականացնում է ստորգետնյա մետաղական գազատարների էլեկտրաքիմիական պաշտպանության աշխատանքներ գրունտային կոռոզիայից և թափառող հոսանքներից` կատոդային և դրենաժային կայանների միջոցով:
Հանրապետության ԳՏՀ և ԳԲՀ գազատարների վրա գործում են 474 կատոդային և 39 դրենաժային կայաններ:
Էլեկտրաքիմիական պաշտպանության (ԷՔՊ) կայանների տեխնիկական սպասարկումը կատարվում է ամիսը երկու անգամ` նախապես հաստատված գրաֆիկով:
Գազատրանսպորտային և Գազաբաշխման համակարգերի ստորգետնյա մետաղական գազատարների կոռոզիոն վիճակի համալիր հետազոտությունն ու ախտորոշումը իրականացվում է Գազատարների կոռոզիոն վիճակի հետազոտության և ախտորոշման (ԳԿՎՀ և Ա) ծառայության կողմից, որը հագեցած է «Գազպրոմ» ԲԲԸ պահանջներին համապատասխան գործիքներով և սարքավորումներով:
Հաստատված պլանի և ժամանակացույցի համաձայն Ծառայության ուժերով այս տարի կատարվելու են ԳՏ համակարգի 275,7 կմ և ԳԲ համակարգի 141կմ գազատարների հետազոտության աշխատանքներ` գազատարների հիմնանորոգման աշխատանքները 2016–2017թթ. պլանավորելու նպատակով: