
Երեւանի «Ուլիս»-y հունիսի 19-ին անցկացնելու է առաջին մարզումը՝ նախապատրաստվելով Եվրոպայի լիգայի խաղերին: Թիմը տասը օր ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թուրքիայի Բոլու քաղաքում:
Թուրքիայում ուսումնամարզական հավաքն անցնելու է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի եւ նրա օգնական Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ: Մարզիչ Գագիկ Սիմոնյանը Երևանում մասնակցում է մարզչական A արտոնագրի դասընթացներին, այդ պատճառով չի ժամանել Թուրքիա: