
Իրանյան ընդդիմության ներկայացուցիչները հարձակվել են Բեռլինում Իրանի դեսպանատան վրա,- գրում է Spiegel-ը։ Մոտ 30 մարդ ներխուժել է դիվանագիտական ներկայացուցչության տարածք, պոկել շենքի դրոշը, ինչպես նաեւ քարեր ու ներկերով լի տարաներ շպրտել։ Ոստիկանությունը ձերբակալել է 10 մարդու։ Նրանք պահանջում են Իրանից՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Գերմանիայի արտգործնախարարությունը դատապարտել է տեղի ունեցածը եւ իրանական կողմին վստահեցրել, որ տեղի ոստիկանությունն ապահովում է դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը։