Հայազգի բարերար ու միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կտակի համաձայն՝ նրան պատկանող Tracinda Corp. ընկերությունը պետք է վաճառի Քըրքորյանի կողմից հիմնադրված MGM Resorts International-ում ունեցած բաժնեմասերի 16 տոկոսը:
1.78 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը պետք է վաճառվի պատշաճ ձևով` կտակում նշված անձի կողմից: Tracinda-ի գործադիր տնօրենի և MGM-ի տնօրեն Անթոնի Մանդեկիցը կսկսի վաճառել բաժնետոմսերը, քանի որ համաձայն կտակի հենց նա է հանդիսանում Քըրքորյանի կամքը ի կատար ածողը:
Նշվում է, որ կտակը կատարելու համար ոչ մի վերջնաժամկետ չի նշվում:
Հիշեցնենք, որ Քըրք Քըրքորյանը մահացել էր հունիսի 15-ին` կյանքի 98-րդ տարում: