Խորհրդարանում այժմ երկրորդ ընթերմամբ քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին նախագիծը: Այս նախագիծը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համարեց պետական կարգի դեմ նախագիծ:
«Ստեղծվում է ներդրումների խրախուսման խորհուրդ, որը Դիլիջան քաղաքի ավագանուն և քաղաքապետին դնում է այս խորհրդի կարծիքի վերահսկողության տակ, իսկ այդ խորհուրդն էլ իր հերթին հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի վերահսկողության տակ է լինելու»,-նշեց նա:
Նա հավելեց, որ այս օրենքը կոնկրետ քաղաքում կոնկրետ օլիգարխիա է սահմանում և իր խոսքն ուղղեց նախագիծը ներկայացնող, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին: «Ես ասում եմ` ինչի՞ եք նստել ու լուրջ դեմքով քննարկում, Դուք ասում եք, որ բոլոր օրենքներն էլ լուրջ դեմքով ենք քննարկում, հենց այդ նույն լուրջ դեմքով էլ Սուրիկ Խաչատրյանին ներկայացրեցիք մարզպետ և «տաշի-տմբլով» Զանգեզուրի մուտքի մոտ մասնակցում էիք նրա դիմավորմանը»,- եզրափակեց Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում` քիչ ուշ