Այս տարի Հնդկաստան այցի ընթացքում ես հնարավորություն ունեցա յոգայի պարապմունքի մասնակցել իմ ավագ խորհրդականներից մեկի հետ: Թեպետ այնպես էր ստացվել, որ նա այդ երկրի զավակն էր, սակայն ես կարող էի ճիշտ նույնը արած լինել իմ բազմաթիվ այլ գործընկերների հետ՝ աշխարհի տարբեր մասերից: Յոգան ավանդական կանոնների միասնություն հանդիսացող հնագույն գիտական ուղղություն է, որի ժողովրդականությունը մեծացել է՝ տարածվելով բոլոր տարածաշրջաններում: Հունիսի 21-ը հռչակելով Յոգայի միջազգային օր՝ Ընդհանուր վեհաժողովը ճանաչել է ժամանակի սահմաններից դուրս գտնվող այս գործունեության համընդգրկուն օգուտները և խորքային նեդաշնակությունը Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներին և արժեքներին:
Յոգան առաջարկում է պարզ, հասանելի և ներառական միջոցներ՝ խթանելու ֆիզիկական և հոգևոր առողջությունն ու բարեկեցությունը: Այն խթանում է հարգանքը մեզ նման այլ մարդկանց և մեր ընդհանուր մոլորակի նկատմամբ: Եվ յոգան խտրականություն չի դնում. տարբեր մակարդակով, սակայն յոգայով կարող են զբաղվել բոլոր մարդիկ՝ անկախ իրենց հարաբերական ուժից, տարիքից կամ կարողությունից:
Ես սա ինձ համար հայտնաբերեցի, երբ փորձում էի կատարել իմ առաջին ասանան, որը «ծառի» դիրք է սկսնակների համար: Ինձանից որոշ ժամանակ պահանջվեց, մինչ հավասարակշռություն ձեռք կբերեի, բայց հենց որ դա տեղի ունեցավ, ես գնահատեցի գոհունակության այն պարզ զգացումը, որ կարող է պարգևել յոգան:
Յոգայի առաջին միջազգային օրը եկեք այս գործունեության օգուտները գնահատենք անհատական բարեկեցության, ինչպես նաև հանրային առողջությունը բարելավելու, խաղաղ հարաբերություններին նպաստելու և բոլորի համար արժանապատիվ կյանք ապահովելու մեր հավաքական ջանքերի տեսանկյունից: