Երկրաշարժերը 2012-ի նոյեմբերի 22-ից մինչեվ 28-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 22-ից մինչև 28-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Վեդի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 9 երկրաշարժ: Նոյեմբերի 22-ին 3 բալ և 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Վրաստանի Դմանիսի քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք և Բոլնիս քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք: Նույն օրը 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 45 կմ հյուսիս-արևելք: Նոյեմբերի 23-ին 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Խոյ քաղաքից 55 կմ հյուսիս-արևմուտք: Նոյեմբերի 27-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք և Ադրբեջանի Շեքի քաղաքից 10 կմ հարավ-արևելք: Սեյսմիկ ակտիվությունը Իրանի հյուսիս-արևմուտքում շարունակվում է: Ս.թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցած հիմնական ցնցմանը նշված ժամանակահատվածում հաջորդել է 3 հետցնցում (3.4-ից 4.0 մագնիտուդ):
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով ուժեղ երկրաշարժ չի գրանցվել:
Տեղեկացնում են “ՍՊԾ” գործակալությունից։
 




Լրահոս