Կրթօջախների աշխատակիցներին արգելել են մասնակցել էլէներգիայի թանկացման դեմ երթին. նրանք «տարվել են» ֆուտբոլ նայելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի է դարձել, այսօր Երևանի մի շարք կրթական օջախներ սովորականից վաղ են ավարտել աշխատանքային օրը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` մանկապարտեզներից, օրինակ, ժամը 16:00-ից հետո թե աշխատողները, թե երեխաները դուրս են եկել: Պատճառը, մեր աղբյուրների փոխանցմամբ, հրահանգն է, ըստ որի աշխատակիցները պետք է ներկա գտնվեն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում` ներկա գտնվելու ինչ-որ ֆուտբոլային խաղի: Իսկ նման անսպասելի առաջադրանք նրանք ստացել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ այսօրվա կայանալիք երթին չմասնակցելու համար:

Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ նույն կարգավիճակում են հայտնվել նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները:

Իսկ անհայտ ֆուտբոլային խաղը, ինչպես պարզեց Armlur.am-ը, կազմակերպել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը:

Ֆուտբոլային խաղը տեղից կդիտեն ՀՀ մի շարք պաշտոնյաներ:




Լրահոս