
Դեպքն անցած տարի է եղել` օգոստոսի 26-ի գիշերը: Արտաշատի Մարքսի փողոցում թիկունքից 9 մմ տրամաչափի անհայտ տեսակի հրազենից 8 անգամ կրակել էին տեղի բնակիչներից մեկի վրա, վիրավորել նրան:
Սպանության փորձն այսպես ներկայացրին Ոստիկանության Արտաշատի բաժնից` նա, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հայտնաբերվել էր: Դեպքը կատարվել էր տուժողի տան դիմաց: Տանտերն ընկերոջ հետ իրենց բակից խոսելիս է եղել, երբ կրակել էին, բայց ո՞վ:
Տուժողի որդին նախկինում վեճի ժամանակ պաշտպանել էր հորը: Դանակահարել էր Խորեն Հովհաննիսյանին և կալանավորվել, ինչից հետո Խորենի և Հովհաննիսյանի ջրերը, այսպես ասած, մի առվով չէին հոսում:
Ավելի մանրամասն` Police.am-ի տեսանյութում: