
“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ նոյեմբերի 29-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 404.90 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.07%-ով կամ 0.28 դրամով: Բորսայում այսօր վաճառվել է 2.05 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 403-406 դրամ միջակայքում: Forex միջազգային շուկայում եվրո-դոլար փոխարժեքը տատանվում է 1.293 դոլարի շրջակայքում: Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ 1 դոլարն արժե 31,0565 ռուբլի: