
ԱՄՆ 63-ամյա բնակիչը մեղավոր է ճանաչվել Բեյլի անունով թութակի մահվան համար: Գտնվելով նախկին ընկերուհու տանը՝ նա թութակին ծակել է պատառաքաղով, ապա ավերել բնակարանը: Ընկերուհին այդ ժամանակ տանը չի եղել: Դատավարության ժամանակ չարագործի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ոչինչ չի հիշում, ինչը պայմանավորված է նրա հարբածությամբ եւ հանգստացնող դեղերի ազդեցությամբ: Այժմ ամերիկացին ստիպված է կես տարի անցկացնել ազատազրկման մեջ, բացի դրանից՝ դատավճռի համաձայն՝ նա հինգ տարվա ընթացքում չի կարող որեւէ կենդանի պահել: