Ազատության հրապարակում դեռևս շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված նստացույցը: Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին և նստացույցի մասնակիցներին հայտնեց, որ հրապարակից երկու հոգու են բերման ենթարկել:
Օսիպյանը նշեց, թե վերջիններս եղել են անվադողերով և իրենց հասած տեղեկությունների համաձայն մտադրվել էին դրանք այրել հրապարակում, և ոստիկանները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել:
Փոխոստիկանապետը նաև հայտնեց, որ այդ անվադողներով մարդկանց մասին նրանց տեղեկացրել է նստացույցի մասնակիցներից Մաքսիմ Հակոբյանը և հորդորել, որ նրանցով զբաղվի ոստիկանությունը: Դեռևս հայտնի չեն բերման ենթարկվածների անուններն ու նրանց հետագա ճակատագիրը:
Հավելենք, որ նստացույցի մասնակիցներն իրավունք ունեին նստացույց անցկացնել մինչ 23:00: Նրանց հետագա անելիքները դեռևս հայտնի չեն: