«Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ անելու նախագիծը իշխանությունները «կսառեցնեն». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի շուրջ խորհրդարանում կրքերը բավականին թեժացան, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները մտադիր են «սառեցնել»: Ինչպես հայտնի է՝ այդ օրինագծով նախատեսվում էր բարձրացնել օղու, ծխախոտի եւ վառելիքի ակցիզային հարկերը: Սա այն եզակի նախագծերից է, որի առաջին ընթերցմամբ քվեարկությանը դեմ քվեարկեցին նաեւ իշխանական օլիգարխներից մի քանիսը:

Ի դեպ, իշխանությունները մասնավոր զրույցներում պնդում են, թե իբր այս նախագիծը իրենք պարտադրված են ուղարկել խորհրդարան, քանի որ «դրսից» իրենց վրա ինչ-որ ճնշումներ կան: Իրենք էլ նախագիծն ուղարկել են խորհրդարան` ցույց տալու համար, որ այն անընդունելի է թե՛ ընդդիմության եւ թե՛ իշխանական գործիչներից շատերի համար: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում չէին թաքցնում նաեւ, որ օգոստոսի 1-ից հետո, երբ էլեկտրաէներգիան կթանկանա, նոր թանկացումը ՀՀ բնակչությունը հաստատ չի հանդուրժի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս